Sunday, November 13, 2011

Իրանի և Սիրիայի հետ պատերազմը կտարածվի ամբողջ տարածաշրջանում

HayNews.am. 12-11-2011- Ալ Արաբիայի փոխանցմամբ Հզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան խոսել է վերջին ժամանակներս քննարկման առարկա դարձած ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման մասին:
«Իրանի և Սիրիայի հետ պատերազմը չի սահմանափակվի այդ երկու երկրներում, այլ կտարածվի ամբողջ տարածաշրջանում և չարիք կդառնա այստեղ ապրող ժողովուրդների համար: Այս երկու պետությունները բոլոր հնարավոր միջոցներով մշտապես ընդդիմացել են ԱՄՆ-ի նվաճողական նկրտումներին և կոչ են արել սատարել իրաքյան ժողովրդին պատերազմի ժամանակ»,- ընդգծել է Հասան Նասրալլան:
Առաջնորդը վստահեցրել է, որ սանձազերծվող հնարավոր պատերազմը ԱՄՆ-ի հերթական կեղտոտ խաղն է, որով ցանկանում է արդարացնել իր պարտությունն Իրաքում և հանրության ուշադրությունը շեղել դրանից:
«Իրանն ունի բավարար հզորություն թշնամուն դիմակայելու համար և ծանր հարված կհասցնի նրան, եթե ԱՄՆ-ը փորձի պատերազմ սկսել»,- հավելել է առաջնորդը:

No comments: