Sunday, November 13, 2011

Ռուսաստանի ԱԻՆ–ը տեխնիկական սարքավորումներ է ուղարկել Ադրբեջան

Tert.am. 12-11-2011- Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայի կազմավորմանն աջակցելու շրջանակում, նոր սարքավորումներ է ուղարկել Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, սարքավորումները Ռուսաստան են ուղարկվել արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու ոլորտում համագործակցության մասին միջկառավարական պայմանագրի հիման վրա։
Ակադեմիա են ուղարկվել ուսումնամեթոդական գրականություն, ուսումանական վարժանքի սարքեր, ակադեմիայի՝ լեռնային և տափաստանային պայմաններում փրկարարական գործողությունների դասասենյակի համար սարքավորումներ և այլն։

No comments: