News.am. 19-11-2011- Ադրբեջանի իշխանական ճամբարի հավասարակշռությունը խախտվում է, քանի որ այնտեղ առկա խմբավորումների միջեւ հակասությունները բավական լուրջ են եւ հաճախ լուրջ կոնֆլիկտների պատճառ են հանդիսանում, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը:
Վկայակոչելով իր ներիշխանական աղբյուրները` «Պոլիգոնը» նշում է, որ արդեն միասնական որոշում է կայացվել ասպարեզից հեռացնել ամենաազդեցիկ նախարարներից մեկին:
«Այդ նախարարին հեռացնելու դեպքում խախտվելու է իշխանական հավասարակշռությունը: Հարցը կլուծվի մինչեւ տարվա վերջ: Ուշադրություն դարձրեք, որ իշխանությունը կամ շատ հանգիստ, կամ էլ շատ լարված ժամանակաշրջաններում բարեփոխումներ է անցկացնում: Այժմ վիճակը կարելի է բնութագրել որպես միջին կայունության: Տարվա վերջին քաղաքական հարթակում զգացմունքների պոռթկման նախօրյակին կհեռացնեն նախարարին»,-գրում է «Պոլիգոնը»` շեշտելով, որ նա այժմ լուրջ ինտրիգների մեջ է, որոնք ավարտվելու է նրա հեռացմամբ:

No comments:
Post a Comment