«Լրագիր» 18-11-2011- Շատերին կարող է թվալ, որ ՀՀԿ անդամների հետ շարունակական դարձած պատմությունները կուսակցության դեմ լավ պատրաստված դավադրություն է: Դավադրությունների տեսությունների սիրահարները հենց կուսակցության ներսում քննարկում են, թե արդյոք այս բոլոր գործողությունները չեն համակարգվում մեկ կենտրոնից: Թե չէ արդեն շատ վարկաբեկիչ իրադարձություններ եղան` մեկ վարչապետը հարբած գնում է Թաթա Սիմոնյանի համերգին եւ դժվարությամբ է արտաբերում Սերժ Սարգսյանի անունը, մեկ Սուրիկ Խաչատրյանը չի կարողանում զուսպ պահել իրեն եւ օրը ցերեկով հարվածում է կնոջը, մեկ էներգետիկայի նախարարը շարիկ է գլորում, մեկ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին են մեղադրում վաշխառության մեջ: Ինչպես ասվում է, ՀՀԿ ինչին են պետք թշնամիներ նման կուսակիցների պարագայում:
Ճիշտ է, ՀՀԿ-ն հիանալի ճանաչում է իր կոնտինգենտը եւ նրա մարդկային ու ինտելեկտուալ հնարավորությունները: Կուսակցությունը գիտի, որ նման բաներ տեղի են ունեցել նաեւ նախկինում, սակայն այժմ ամեն ինչ սկսել է ջրի երես դուրս գալ, եւ հասարակությունը հաճույքով «ծամում է» հանրապետականների մասին պատմությունները: Եվ նրանք սկսում են խորհել, թե ով է այդ պատմությունները հրապարակային քննարկման հանում:
Սակայն գլխավորն այն է, որ կուսակցության ղեկավարությունը հասկանում է, որ դա ոչ միայն վարկաբեկում է ՀՀԿ-ին` նվազեցնելով վարկանիշը ընտրություններից առաջ, այլեւ ոչնչացնում է կուսակցության գլխավոր զենքը` անձեռնմխելիությունը եւ անպատժելիությունը: ՀՀԿ-ն արդեն չի կարող չարձագանքել իր անդամների «թշնամական» դիվերսիային, որի օրինակն է Սուրիկ Խաչատրյանի դեմ քրեական գործի հարուցումը: Արձագանքը նշանակում է, որ ՀՀԿ-ն այլեւս միանշանակ անձեռնմխելիությունից չի օգտվում, եւ իր իշխանությունն այլեւս բացարձակ չէ: Մյուս կողմից, ՀՀԿ-ն հասկանում է, որ հասարակական կարծիքն այնքան ուժ է հավաքել, որ բացարձակության բացահայտ ցուցադրումը կարող է դառնալ կուսակցության վերջը:
Ճիշտ է, բանը չի սահմանափակվում ներքին «դիվերսիաներով»: Դեռեւս ՀՀԿ-ն պարբերաբար քաղխորհրդի նիստեր է հրավիրում, որպեսզի գլուխ հանի իր «անառակ որդիներից», դեռեւս դավադրություններ է բացահայտում եւ ոստիկանությունում փոխատեղություններ է անում, իսկ մյուս կուսակցություններն էլ վարկանիշ են հավաքում:
Օրինակ, ԲՀԿ-ն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցով հանգիստ մեկնում է շրջաններ, ակնոցներ է բաժանում, անօգնական մարդկանց անվճար բժշկական օգնություն է ցույց տալիս եւ բոլոր ալիքներով ցույց է տալիս, որ մարդիկ շնորհակալ են Գագիկ Ծառուկյանից: Եվ որքան էլ որ խոսվի, որ դա նշանակություն չունի, ակնհայտ է, որ մայիսին ընտրությունների եկող հասարակ մարդը կկարդա կուսակցությունների ցուցակը, կհիշի ոչ թե ՀՀԿ խոստումները կամ նույնիսկ համայնքապետի սպառնալիքները, այլ անվճար ակնոցները, որոնք ստացել է Գագիկ Ծառուկյանից:
Նա կհիշի նաեւ, որ դաշնակ պատգամավորները քաջաբար խորհրդարանի ամբիոնից քննադատում էին կառավարության տնտեսական քաղաքականությունը եւ ասում այն, ինչ մարդիկ ասում են իրենց շրջապատում:
Հնարավոր է, որ ընտրազանգվածի մի մասը կհիշի Հայ ազգային կոնգրեսի մասին, որը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ խոստանում է փոխել Հայաստանը, եթե իշխանության գա:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա մարդիկ անմիջապես կհիշեն Սուրիկ Խաչատրյանին, կամ էլ նրանց, ովքեր խնդիր են դարձել արդեն կուսակցության ղեկավարության համար:
Նաիրա Հայրումյան

No comments:
Post a Comment