Tuesday, November 1, 2011

ՊՆ մամլո խոսնակը հերքում է Սեյրան Օհանյանի հրաժարականի մասին լուրերը

ՀՀ պաշտպանության նախարար `Սեյրան Օհանյանը ծավալուն հարցազրույցով կպարզաբանի բանակին առնչվող բոլոր հարցերի եւ մեղադրանքների պատասխանները : Թե կոնկրետ որ թերթին է Սեյրան Օհանյանը պարզաբանումներ տվել, ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը չմանրամասնեց: Ի դեպ, այս տեղեկությունից ժամեր հետո Սեյրան Օհանյանի ծավալուն հարցազրույց տալու ցանկությունը թարմացրեց նախարարի հրաժարականի մասին լուրերը: HayNews.am-ի թղթակցի հետ զրույցում Կարապետյանը հերքեց դեպքերի նման հնարավոր զարգացումը:
«Նման բան չկա ,Սեյրան Օհանյանի հրաժարականի հարց դրված չէ եւ նախարարը շարունակելու է պաշտոնավարել»,- պնդել է Դավիթ Կարապետյանը:

No comments: