Tert.am. 31-10-2011- Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Ինչպես Tert.am-ին հաղորդեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստը նախագահել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Հանրապետականները միաձայն և բուռն ծափահարություններով հաստատել են Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Տարոն Մարգարյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում, մտավորականի ընտանիքում:
1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:
2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:
2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:
1998 թվականից ղեկավարում է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:
Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
ՀՀ նախագահի կողմից` Անանիա Շիրակացու մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» մեդալով,
Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով,
Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով,
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով:
Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երեք որդի:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը անցյալ շաբաթ հրաժարական էր տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից:

No comments:
Post a Comment