Thursday, November 24, 2011

Ճարտարապետը` պարսկական աշտարակի մասին. Մեր մասնագիտական ցեխի, ճարտարապետական ցեխի անառողջ լինելն է պատճառը

«Հայկական ժամանակը» զրուցել է ճարտարապետ, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լեւոն Իգիթյանի հետ` Պարսկական աշտարակի կառուցման շուրջ խոսակցությունների վերաբերյալ: Ճարտարապետն ասել է, որ խոսել է քաղաքապետի հետ եւ հայտնել իր անհամաձայնությունը, ապա անդրադառնալով հարցին, որ տարածքը, միեւնույն է, արդեն պարսիկներինն է, ավելացրել է. «Քաղաքի կերպարը մենք ենք թելադրում: Է, կարողա 100 հարկանի շենք ուզի, հետո՞: Ցանկությունով չի»:
Իսկ հարցին` ով է մեղավոր, որ նման հարցեր են առաջանում, ասել է. «Մենք բոլորս: Հիմնականում մեր մասնագիտական ցեխի, ճարտարապետական ցեխի անառողջ լինելն է պատճառը, որ բոլոր հարցերը անձնական հարաբերությունների վրա են հիմնվում: Անկեղծ ասում եմ»:

No comments: