Tert.am. 24-11-2011- Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք հերթական այցից որևէ նոր բան չի ակնկալում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend–ը, ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։
Ազիմովն ասել է, որ Կազանում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև կայացած հանդիպումից հետո իրավիճակը հստակեցվեց, սակայն լճացավ։
Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Երևան և Բաքու նույնպես ոչ մի արդյունք չտվեց։
Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Երևան և Բաքու նույնպես ոչ մի արդյունք չտվեց։
No comments:
Post a Comment