Monday, November 14, 2011

Իրանը կվերանայի հրաբերությունները «թշնամական» ՄԱԳԱՏԷ-ի հետ

News.am. 13-11-2011- Իրանը մտադիր է վերանայել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ հարաբերությունները, որը «վերջին շրջանում կորցրել է օբյեկտիվությունը» եւ «թշնամանք է ցուցաբերում»: Այս մասին, ինչպես փոխանցում է Agence France-Presse-ը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
«Խորհրդրանն անհրաժեշտ է համարում քննարկել գործալության հետ Իրանի համագործակցության հարցը, որը ցույց տվեց, որ համագործակցությունը կամ դրա բացակայությունը (Իրանի կողմից) ոչ մի ազդեցություն չեն ունենում գործակալության ոչ պրոֆեսիոնալ որոշումների վրա»,-ասել է Լարիջանին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ՄԱԳԱՏԷ-ն հրապարկել էր Իրանի միջուկային խնդրի մասին զեկույց, ըստ որի Իրանն ատոմային զենքի ստեղծմանն ուղղված մշակումներ է կատարում:ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հայտարարել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին: Ռուսաստանն առաջարկել էր պայմաններ սդտեղծել «վեցյակի» (Ռուսաստան, ՉԺՀ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) եւ Իրանի միջեւ բանակցությունենրի վերսկսման ուղղությամբ:Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, թե գործակալության փաստաթուղթը անհիմն տվյալների վրա է պատրաստված:Իսրայելի նախագահ Պերեսը նոյմբերի 4 –ին հայտարարել էր, թե Իսրայելն ավելի ու ավելի է հակվում իրանական խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտքին` կարգավորման դիվանագիտական տարբերակը համարելով քիչ հավանական:Միաժամանակ` Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նոյեմբերի 11 –ին նախազգուշացրել էր Իրանի դեմ ռազմական գործողությունների անկանխատեսելի հետեւանքների մասին:

No comments: