«Լրագիր» 14-11-2011- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ Իրանի գործողություններn ուղղված չեն միջուկային զենքի ստեղծմանը: Նրա խոսքով, Վաշինգտոնը այս եզրակացությանն է եկել Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Միևնույն ժամանակ, Օբաման մտադիր է այլ երկրների ղեկավարների հետ շարունակել իրանական միջուկային խնդրի քննարկումները առաջիկա շաբաթների ընթացքում: Նա շեշտել է, որ խնդրի լուծման ամենաընդունելի տարբերակը դիվանագիտականն է, սակայն «չի կարելի բացառել նաև այլ տարբերակներ»:
ԱՄՆ նախագահը Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից օգուտ է տեսնում, ինչը հաստատվում է ամերիկյան հետախուզական ծառայությունների ունեցած տեղեկություններով:
Օբամայի հայտարարությունն անսպասելի է, քանի որ վերջին տարիներին Վաշինգտոնը համառորեն փորձում է համոզել միջազգային հանրությանը, որ Իրանը միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ է իրականացնում, ինչը դարձել է Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգի ստեղծման հիմք:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment