Monday, November 14, 2011

Իսրայելը չի հայտնում ԱՄՆ-ին Իրանին հնարավոր հարվածի մանրամասները

Բրիտանական Sunday Telegraph պարբերականի տեղեկություններով, Իսրայելը հրաժարվել է Միացյալ Նահանգներին հայտնել Իրանին հավանական հարվածի մանրամասները:
«Իսրայելը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային երաշխիքներ տալ, որ նախօրոք զգուշացնելու է Վաշինգտոնին Իրանի միուկային ենթակառուցվածքներին հարված հասցնելուց առաջ: Դա մեծացրել է այն մտահոգությունը, որ Իսրայելը միայնակ է պատրաստվում գործողություն իրականացնել և հնարավոր է դա անի արդեն գալիք ամռանը: Իսրայելն այլևս չի ձգտում ստանալ Վաշինգտոնի թույլտվությունը Իրանի նկատմամբ գործողությունների համար», - գրում է թերթը:
Նշվում է նաև, որ «Իսրայելը կորցրել է Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծման հույսը»:

No comments: