«Լրագիր» 15-11-2011- Հայաստանի ԱԺ խոսնակի տեղը թափուր է մնացել: Եթե 4 օր հետո Հովիկ Աբրահամյանը հետ չվերցնի հրաժարականի դիմումը, պետք է ընտրվի նոր խոսնակ:
Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ից այս պաշտոնի բոլոր քիչ թե շատ հավանական թեկնածուները հրաժարվում են դառնալ ԱԺ նախագահ: Դե, հասկանալի է՝ մինչեւ խորհրդարանի ընտրություն մնացել է 6 ամիս, եւ ոչ ոք չի ուզում դառնալ մեկ օրով խալիֆ: Սակայն դա հարցի միայն մի կողմն է: Հետաքրքիր է, որ ՀՀԿ պատգամավորներըմ պատասխանելով հարցին, թե մտադիր են արդյոք դառնալ խոսնակ, շտապում են պատասխանել, որ «իրենց մեջ նման բան չկա»:
Ինչ պետք է լինի մարդու մեջ, որպեսզի դառնա խորհրդարանի խոսնակ: Ավելի ճիշտ կլիներ հարցը ձեւակերպել հետեւյալ կերպ՝ որպեսզի դառնա խոսնակ Հովիկ Աբրահամյանից հետո: Աբրահամյանն այնքան է իջեցրել խոսնակի նշաձողը, որ ներկայում այդ պաշտոնը պետք է զբաղեցնի կամ շատ անկախ քաղաքական գործիչ, ով գիտե խելքի արժեքը, կամ էլ մարդ, ով մակարդակով ցածր է Հովիկ Աբրահամյանից:
Քանի որ ՀՀԿ-ում չկան պատգամավորներ, ովքեր ընդունակ են իրականացնել ինքնուրույն քաղաքականություն, նրանցից յուրաքանչյուրը հասկանում է, որ զբաղեցնելով խոսնակի աթոռը, կդառնա Հովիկ Աբրահամյանի գործի շարունակողը: Իսկ դա, ինչպես ասում են, անշնորհակալ հեռանկար է: Հովիկ Աբրահամյանը, ով մտադիր էր բարձրացնել ԱԺ դերը եւ եկեղեցի կառուցել ԱԺ բակում, չարեց ոչ մեկը, ոչ էլ մյուսը:
Բացի այդ, առաջիկայում սպասվում են ընտրություններ, իսկ դա նշանակում է, որ չեն բացառվում հետընտրական հուզումները, եւ խորհրդարանը կարող է «պատահականորեն» դառնալ մի մարմին, որը կարող է պատասխանատվություն կրել ընդունված որոշումների համար: Եթե 2008 թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանն իր վրա վերցրեց գրեթե ողջ պատասխանատվությունը, Սերժ Սարգսյանը դժվար թե դա անի, ավելի շուտ պատասխանատվությունը կգցի խորհրդարանի վրա: Եւ այդժամ խոսնակը ստիպված կլինի կրել ծանր բեռը:
Առավել եւս, որ բոլորն են հիշում, թե ինչպես նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, թե ինչպես նրան մի քանի օրում դարձրին պատգամավոր եւ նույն պահին նշանակեցին խոսնակ, դուրս մղելով Տիգրան Թորոսյանին: Չնայելով անգամ խորհրդարանում մարտի 1-ից հետո Թորոսյանի բոցաշունչ ճառերին: Երեւում է, Տիգրան Թորոսյանի ճառերում, այնուամենայնիվ, նկատվել էր ինքնուրույնության որոշակի նոտա, այդ պատճառով էլ որոշվել էր բերել Հովիկին:
Խոսնակ, իհարկե, կընտրեն, սակայն հետաքրքիր է բուն գործընթացը, թե ինչպես են հանրապետականները «ցվրվելու», որպեսզի իրենց չբռնեն ու խոսնակ դարձնեն:
Նաիրա Հայրումյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment