Tert.am. 15-11-2011- Ուկրաինան ակտիվացրել է բանակցությունները Շենգենյան գոտու մեջ չմտնող երկրների հետ, որպեսզի նման երկրների` մասնավորապես, Թուրքիայի հետ հաստատի երթևեկ առանց վիզայի ռեժիմի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ինֆորմացիոն քաղաքականության բաժնի պետ Օլեգ Վոլոշինը:MIGnews-ը հաղորդում է, որ Ուկրաինայի և Իսրայելի միջև արդեն համարյա 9 ամիս՝ առանց վիզայի ռեժիմի համակարգի ներդրման արդյունքում, Իսրայել այցելած ուկրաինացիների թիվը կրկնապատկվել է:
Վոլոշինը նշել է, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կլիմկինը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Վաշինգտոնում հարց է բարձրացրել ԱՄՆ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment