Top-news. 14-11-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր տիկնոջ՝ Հայրունիսա Գյուլի հետ միասին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հրավերով պատրաստվում է նոյեմբերի 22-24-ն այցելել Լոնդոն։Ինչպես գրում է TERT.am-ը, հղում կատարելով թուրքական «Ռադիքալ» օրաթերթին, Աբդուլլահ Գյուլին այցի ընթացքում ուղեկցելու են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն եւ փոխվարչապետ Ալի Բաբաջանը։
Թուրքական պարբերականը գրում է, որ Աբդուլլահ Գյուլը լոնդոնյան այցի կապակցությամբ հատուկ ֆրակ է պատվիրել Ստամբուլում հայ դերձակի մոտ, որի անունը, սակայն, չի նշվում։
Գյուլը, ամենայն հավանականությամբ, միակ մարդը չի լինելու, ով ոտք կդնի Բուքինգհեմյան պալատ հայ վարպետի կողմից պատրաստված իրով։ Հայտնի է, որ Թուրքիայի առաջին տիկինը՝ Հայրունիսա Գյուլը, նույնպես անտարբեր չէ հայ վարպետների գործերի նկատմամբ։
Անցած տարի Ստրասբուրգ կատարածի այցի ժամանակ, որի ընթացքում Թուրքիայի առաջին տիկինը ելույթով հանդես էր եկել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, կրում էր ճանաչված պոլսահայ ոսկերիչ Սեւան Բըչաքչըի պատրաստած մատանին։
Երբ լրագրողները հետաքրքրվել էին Հայրունիսա Գյուլի հիասքանչ մատանիով, Թուրքիայի առաջին տիկինը հպարտությամբ ասել էր, որ դա հայ վարպետ է պատրաստել։
«Մեզ մոտ արհեստավորները հայերն ու հույներն են: Դա մեր բազմազանությունն է, մեր գեղեցկությունը... Աշխարհում չկա մեկը, որ չճանաչի Սեւանին: Հատկապես արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ կրում եմ այս մատանին»,- ասել էր Հայրունիսա Գյուլը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment