Monday, November 14, 2011

ԻՀԳԿ ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ԻԻՀ հրթիռային սպառազինությունների ստեղծողներից մեկը

News.am. 13-11-2011- Թեհրանի շրջակայքում նոյեմբերի 12-ին Իսլամական հեղափոխության գվարդիայի կորպուսի ( ԻՀԳԿ) ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է Իրանի մարտական հրթիռների մշակման եւ արտադրման ծրագրի ղեկավարներից մեկը` գեներալ Հասան Մոհադամը:Այս մասին, ըստ «Вести.Ру»-ի, հայտնել է ԻՀԳԿ ներկայացուցիչը:
Ըստ Մոհադամի ներկայացուցչի, նա ԻԻՀ պաշտպանական արդյունաբերության հիմնական գործիչներից էր, ղեկավարել է տարբեր տեսակի հրթիռային եւ հրետանային զենքերի ստեղծման աշխատանքները: ԻՀԳԿ-ի հայտարարությունում նաեւ նշվում է, որ Իրանը հենց Մոհադամին է պարտական իր հրթիռային ծրագրի հաջողության համար:Նոյեմբերի 12-ին Շահրիար շրջանի ռազմաբազայում, Իրանի մայրաքաղաքից 25 կմ արեւմուտք, պայթյուն էր որոտացել:

Ըստ պաշտոնական տվյալների, ռազմամթերքի տեղափոխման ընթացքում տեղի ունեցած դեպքի հետեւանքով զոհվել է 17 մարդ, 16-ը վիրավորվել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

No comments: