«Իրանահեր» լրատվական ցանցից տեղեկանում ենք, որ երեկ, նոյեմբերի 13-ի երեկոյան, վախճանվել է Թեհրանի միակ հայկական հրատարակչատան արտոնատեր Սեպուհ Ամիրխանյանը:«Սեպուհ Ամիրխանեանը ծնւել էր 1940թ. Իրանի Արաք քաղաքում, նախնական կրթութիւնն ստացել էր ծննդավայրում, ապա շարունակել եւ աւարտել Թեհրանում: Մասնակցել եւ աւարտել էր նաեւ Թ.Հ.Թ. առաջնորդարանում կայացող Հայերէնագիտական դասարանները: Եօթը տարի, որպէս ուսուցիչ, դասաւանդել է «Թունեան» դպրոցում:
Կարճ ժամանակով տպագրական գորում մասնագիտական դասարանների է մասնակցել Գերմանիայում:
Երիտասարդ տարիքից զբաղւել է տպագրական գործերով, հիմնականում «Անի» եւ «Մոդերն» տպարաններում:
1970թ. համագործակցութեան մէջ է մտել «Նայիրի» գրախանութի եւ տպարանի հիմնադիր Սամուէլ Սարուխանեանի հետ եւ նոյն ժամանակ ստանձնել տպարանի տնօրինութիւնը:
1986թ. «Նայիրի» տպարանը լրիւօրէն անցնում է Սեպուհ Ամիրխանեանին: Իսկ 1994թ. Ս. Ամիրխանեանի միջոցով հիմւել է «Նայիրի» հրատարակչութիւնը, որն մինչ այժմ աւելի քան 250 անուն գիրք է հրատարակել:
Սեպուհ Ամիրխանեանը նաեւ հրատարակել է «Նայիրի» պատի (1954թ.-ից)
եւ գրպանի օրացոյցները: Նրա ջանքերով նաեւ 2004թ.-ին հրապարակ է իջել «Նայիրի» տարեգրքի Ա գիրքը, որին լրացնելու եկան Բ (2008) եւ Գ (2010) գրքերը:
Սեպուհ Ամիրխանեանը միշտ յատուկ գուրգուրանքով էր մօտենում հայ գրքին եւ ներկա էր ամեն տեղ, ուր խօսք էր գնում գրքի մասին...
Հողը թեթեւ լինի վրան...»:
Այս տխուր առիթով մենք եւս մեր հերթին ցաւակցում ենք նրա տիկնոջ, որդիներին, հարազատներին եւ բարեկամներին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment