Wednesday, November 16, 2011

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կարող է դադարեցվել

«Լրագիր» 15-11-2011- Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի շինարարությունը հնարավոր է կանգնեցվի ֆինանսական խնդիրների պատճառով: Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, համապատասխան աշխատանքների իրականացմանն արդեն ուղղվել է 180 միլիոն եվրո գումար, սակայն իրականացված աշխատանքների ծավալը չի գերազանցում նախատեսվածի 35%-ը:
Նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը մտադիր է ներդրումների մրցույթ հայտարարել ևս մոտ 500 միլիոն եվրո գումար հայթայթելու համար:
Նախկինում, ադրբեջանական երկաթուղային ընկերության ղեկավարը հայտարարում էր, որ 2008-ից կառուցվող երկաթգիծը շահագործման է հանձնվելու մինչև 2012-ի վերջը:

No comments: