Tert.am. 18-11-2011- Ֆրանսիայի իրավապահները բացահայտել են հանցախումբ, որի անդամները նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներ են։
Ինչպես տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները, 23 հոգանոց բանդայի անդամների մեծ մասը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ են։ Հատուկ գործողությանը, որն իրականացվել է Տառնում, Արյեժում, Ավեյրոնում, Լոտում և Փարիզում, մասնակցել է 300 ոստիկան։
«Գործողությունը հաջող է անցել»,– ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Հանցախումբը մեկ տարի շարունակ Ֆրանսիայի տարածքում զբաղվել է տների, խանութների և պահեստների թալանով։ Գողոնը՝ թվային տեխնիկան և թանկարժեք իրերը, հանցախմբի անդամներն իրացրել են Բելգիայում կամ Անդրկովկասում գործող հանցավոր ցանցերի միջոցով։
Առաջիկայում հանցախմբի անդամներին կառաջադրվեն գողության, փողերի լվացման և գողոնի կոծկման մեղադրանքներ։

No comments:
Post a Comment