News.am. 14-11-2011- ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այցը Հարավային Կովկաս ապացույցն է այն բանի, որ Եվրամիությունը ցանկանում է ավելի ակտիվ լինել այսպես կոչված սառեցված հակամարտությունների կարգավորման, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում: Այդ մասին բուլղարական Focus գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Euronest-ի Խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստիան Վիգենին, հաղորդում է APA-ն:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկար տարիներ շարունակ լարված իրադրություն է ստեղծում: Կարգավորման գործընթացում չնչին առաջընթաց է արձանագրվել եւ ինձ թվում է, որ ԵՄ-ի ավելի ակտիվ ջանքերը կարող են փոխել իրադրությունը»,-հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավորը:
Անցյալ շաբաթ Վիգենինը այցելել է Հայաստան: Այցի շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից է ղարաբաղյան հակամարտությունը: Նրա խոսքով, այցի արդյունքների մասին ինքը զեկուցելու է ԵՄ-ի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, Հարավային Կովկաս կատարվելիք այցից առաջ:
Հիշեցնենք, որ Էշթոնը տարածաշրջան կայցելի նոյեմբերի 15-17-ին: Սկզբում նա կմեկնի Ադրբեջան, 16-ին` Վրաստան, իսկ վերջում` Հայաստան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment