Tert.am. 14-11-2011- Vitamin ակումբի համար քաղաքական դաշտը հետաքրքիր չէ, բացի այդ, նրանք չեն հասկանում այն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ակումբի սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյանը (Ռոբ)։
«Եթե չեմ հասկանում քաղաքականությունից, չեմ էլ կարող քաղաքական հումոր գրել: Ինչից լավ հասկանում եմ, դրա վերաբերյալ եմ հումոր գրում: Մեր տղաներից ոչ մեկը չի հասկանում քաղաքականությունից ու ոչ էլ հետաքրքրված ա, դրա համար մենք գտնում ենք, որ էդ ուղղությունը մերը չի»,- ասաց նա: Ռոբը նկատեց, որ քաղաքական հումորի ժանրը շատ հայտնի է թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, և կան հումորիստներ, որ քաղաքական նմանակումներ են անում, այդ պատճառով էլ իրենք որոշել են անել մի նոր բան, «որ չեն անում այստեղ»:
Vitamin-ի համար հումորի թեման չի սպառվում, քանի որ ամեն օր նոր բան է տեղի ունենում. «Հիմա մտնեմ ինտերնետ, լիքը նոր թեմաներ կան: Ոնց որ երգերը չեն ավարտվում, տենց էլ հումորը կյանքում չի ավարտվի: Թեմաներն անսպառ են, ու ես ամեն օր դրանում համոզվում եմ: Ինչի հետ կապված ասես՝ հումոր կարաս գրես»,- ասաց սցենարիստը:
Խոսելով հումորի թեմաների ընտրության սկզբունքի մասին՝ Ռոբը նշեց, որ այդ ուղղությամբ մտածում են ակումբի բոլոր մասնակիցները։ «Ոչ մի սկզբունք չկա թեմա ընտրելու, ֆորմուլա, բանաձև գոյություն չունի: Հիմնականում աշխատում ենք՝ ակտուալ և արդիական թեմա լինի: Երևի դրանով ա պայմանավորված, որ ես անձամբ չեմ կարող սցենար գրելու դասեր տամ, սցենար գրելու դասախոս աշխատեմ, որովհետև ես կարողանում եմ գրել, բայց չեմ կարա ուրիշին սովորեցնեմ ու ինչքան գիտեմ, Թատերական ինստիտուտում սցենարական կուրսեր չկան, որովհետև ինքը ընենց բան չի, որ կարելի է սովորել: Մենք բոլորս էլ ինքնուս ենք, չենք անցել որևէ սցենարական դասեր: Բոլորս այլ մասնագիտության տեր մարդիկ ենք»,- ասաց նա:
Vitamin-ում դերերի բաշխման պրոցեսն առաջին մեկ տարվա ընթացքում դժվար է եղել։ Ռոբերտ Մարտիրոսյանը դա բացատրում է այն հանգամանքով, որ իրենք նոր էին սկսել և դեռ չէին կողմնորոշվում: «Հիմա, երբ սցենարը գրում ենք, հենց սկզբից գիտեք` ով ա խաղալու: Չի առաջանում սենց հարց. «Հըլը մի հատ դու խաղա, տենամ կարա՞ս»: Չէ՛, արդեն մենք գիտենք` ով ա էդ անելու. արդեն շատ լավ ենք իրար ճանաչում: Մենք բոլորս էլ КВН ենք խաղացել ուսանող տարիներին: Էդ դերաբաշխման խնդիրն էնտեղ ավելի պրոբլեմատիկ էր. ուսանող էինք, ուզում էինք երևայինք: Հիմա, երբ դարձավ ավելի պրֆեսիոնալ հիմքերի վրա, խնդիրներ չկան: Դերերը հավասար են բաշխվում: Չկա, որ մեկը ընդհանրապես չերևա»,- ասաց նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment