Հայաստանը վճար կպահանջի՞ ռուսական բազայի համար
«Լրագիր» 16-12-2011- Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի կարծիքով, Հայաստանի տարածքում ռուսական բազայի տեղակայման համար Հայաստանը պետք է տարեկան վճար պահանջի: «Ռուսաստանն անպայման պետք է վճարի այն բանի համար, որ այստեղ ռազմական բազա ունի: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի անվտանգության համակարգի համար ռազմական բազայի նշանակությունը գնահատելուց հետո միայն կարելի է ավելի որոշակի կերպով խոսել ՀՀ համար այդ բազայի նշանակության մասին: Միայն այդ ժամանակ պարզ կդառնա, թե որքանով եւ ում անվտանգության համար է ավելի շահավետ Հայաստանում ռուսական բազայի գոյությունը», ասել է Արթուր Աղաբեկյանն Առաջին լրատվականին:
Հայաստանում ռուսական բազայի նպատակահարմարության հարցը վերջին ժամանակներում դարձել է հայկական զլմ-ների քննարկման առարկա: Ընդ որում, քննարկվում են ոչ միայն բազայի օգուտներն ու վնասները, այլ նաեւ սպառնալիքները:
Սպառնալիքի հարցը հաստատվեց այն բանից հետո, երբ ռուսական «Նեզավիսիմայա գազետան» սադրիչ արտահոսք տվեց, թե Ռուսաստանն ինչ է մտադիր անել, երբ Իսրայելը հարվածի Իրանին: Ռուսական գործողությունների հիմնական պլատֆորմ է նշվում 102-րդ բազան, որը տեղակայված է Հայաստանում:
Թերթը տեղեկացրել էր, որ ռուսաստանյան զինծառայողների ընտանիքներն արդեն դուրս են բերվել Հայաստանից: Դա նշանակում է, որ այդ ընտանիքների համար վտանգ գոյություն ունի: Չէ՞ որ բազան տեղակայված է Հայաստանի 2-րդ քաղաք Գյումրիի մոտ:
Հասկանալով, որ Ռուսաստանը պարզապես սադրիչ ուղերձ է հղել Իրանի հարեւաններին, Հայաստանը պետք է մշակի ռուսական բազայից եկող սպառնալիքներից պաշտպանվելու սխեմա:
Հետաքրքիր է, որ չնայած Բաքվի հայտարարություններին, որ Ադրբեջանը հարթակ չի դառնա Իրանին հարված հասցնելու համար, համաշխարհային մամուլում ավելի հաճախ է նման կարծիք հնչում: Նույն «Նեզավիսիմայա գազետայում» լրջորեն քննարկվում է Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու Իսրայելի սցենարը, որին ի պատասխան Իրանը հարվածում է Բաքվին, սկսվում է համաշխարհային խառնաշփոթ, եւ Ադրբեջանը փորձում է գրավել Ղարաբաղը: Ռուսաստանը, բնականաբար, օգնում է հայերին պաշտպանել այն եւ միեւնույն ժամանակ զորքեր է մտցնում Ղարաբաղ:
Եթե նախկինում այս բոլոր սցենարները զուտ տեսական էին, ապա աստիճանաբար դրանք կոնկրետ քայլերի են վերածվում: Օրինակ, Հայաստանից ծառայողների ընտանիքների դուրսբերումը: Կամ էլ այն, որ Բաքու է ժամանել Իսրայելի պատվիրակությունը ԱԳՆ գլխավոր քարտուղար Ռաֆայել Բարաքի հետ, ով քննարկել է «Մերձավոր Արեւելքում ու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները»:
Երեկ Իրանում Ռուսաստանի նոր դեսպան Լ. Ս. Ջաջարյանը հավատարմագրեր է հանձնել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: Պատահական չէ, որ Ռուսաստանն Իրան է ուղարկել հայկական ազգանունով դիվանագետի:
Ընդ որում, Ռուսաստանն այդպես էլ չի կարողացել պայմանավորվել Ադրբեջանի հետ Գաբալայի ՌԼԿ հարցով: Բաքուն հսկայական վճար է պահանջում վարձակալության դիմաց, իսկ Ռուսաստանը չի համաձայնվում: Երեւի, Մոսկվան որպես «փաստարկ» որոշել է սադրանք կիրառել, սակայն դեռեւս միայն տեղեկատվական:
Հետաքրքիր է նաեւ, որ տեղեկություն է հայտնվել Ադրբեջանում ԱՄՆ ռազմաբազա կառուցելու մտադրության մասին, որի համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ադրբեջանական իշխանությունների հետ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment