Tert.am. 16-12-2011- Ամերիկացի հայամետ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը երեկ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնին և Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր քննարկել։Ինչպես հաղորդում է ԱՄՆ–ում հրատարակվող Asbarez պարբերականը, հանդիպման ժամանակ Կոնգրեսի անդամները ընդգծել են ԱՄՆ–ում հայ համայնքի կարևորությունը և Հայաստանին, որպես ԱՄՆ–ի ուժեղ դաշնակից, աջակցելու անհրաժեշտությունը։
Կոնգրեսականները շեշտել են նաև Հայաստանին օտարերկրյա օգնություն տրամադրելու, ինչպես նաև Ադրբեջանին և Հայաստանին հավասար չափով ռազմական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։
Կոնգրեսականները նաև իրենց մտահոգությունն են հայտնել նաև Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման առնչությամբ և ընդգծել ԱՄՆ–ի՝ ԼՂ–ին աջակցելու կարևորությունը։
Շիֆն ու Փալոնեն կրկին անգամ իրենց մտահոգությունն են արտահայտել ԱՄՆ–ի՝ ԼՂ–ին ոչ բավարար չափով ֆինանսական օգնություն տրամադրելու առնչությամբ։
«Հայաստանն ԱՄՆ–ի կարևոր դաշնակիցն է, և վարչակարգի քաղաքականությունը պետք է արտացոլի այդ հարբերություների կարևորութունը։ Մինչդեռ Հայկական հարցերով հանձնախումբը շարունակելու է պայքարել Հայասանին և ԼՂ–ին ավելի բարձր մակարդակովով օտարերկրյա օգնություն տրամադրելու, Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և Հայ համայնքին առնչվող կարևոր հարցերի համար, Պետքարտուղարությունը պետք է իմանա, որ ինքն էլ ավելի լուրջ գործողությունների պետք է դիմի»,– կոնգրեսականների խոսքերն է մեջբերում պարբերականը։
«Ավելի քան երբևէ կարևոր է, որպեսզի ԱՄՆ–ն պաշտպանի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը,–ասել է Շիֆը և հավելել,–Այդ ռեսուրսները ԼՂ–ին տրամադրելով, ոչ միայն կօգնենք ԼՂ ժողովրդին հաղթահարել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, այլ նաև կնպաստենք կայունացնել տարածաշրջանը՝ ցույց տալով մեր նվիրվածությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ես շարունակելու եմ պայքարել Լեռնային Ղարաբաղի համար համարժեք միջոցներ հատկացնելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը հասնելու համար»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment