Tert.am. 17-12-2011- Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հաջորդ տարի Aerostar և Orbiter-2M ապրանքանիշի 60 անօդաչու թռչող սարք կարտադրի։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։Նա հավելել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում սովետական արտադրության զրահամեքենաները կատարելագործելու ուղղությամբ, մասնավորապես, փորձարկվումներ են կատարվում՝ դրանց վրա հակատանկային հրթիռներ տեղադրելու համար։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment