Panorama.am. 16-12-2011- «Ես մասնակցելու եմ Ադրբեջանում 2013 թ-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին և հաղթելու եմ: Ես բոլորին 100 տոկոսով վստահեցնում եմ, որ իմ ընտրվելու գործում որևէ կեղծարարություն չի լինելու: Ոչ մեկին թույլ չենք տալու կեղծել ընտրությունների արդյունքները»,- «Բաքու» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի խորհրդարանի վտարանդի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը: Այս մասին հայտնում է «pia.az» կայքը:«Ես 64 տարեկան եմ: Չնայած դրան` ես ակտիվորեն մասնակցելու եմ ընտրություններին, Ադրբեջանի ժողովրդին ստեղծված իրավիճակից հանելու համար ամեն ինչ անելու եմ և պայքարելու եմ մինչև վերջ: Համոզված եմ, որ ժողովրդի 99 տոկոսը ցանկանում է ինձ ընտրել: Թույլ չենք տալու, որ այժմ էլ մի այլ խումբ իշխանության գա և թալանի այս որբ ժողովրդին:
Եթե Ալիևներից հետո ևս մեկը ծանր քննության ներքաշի ժողովրդին, ժողովուրդն այդ բարոյահոգեբանական ճնշումից ամբողջությամբ կմահանա և նրան այլևս ժողովուրդ անվանել չենք կարողանալու: Որպես հայրենիքս անսահման սիրող մարդ չեմ կարող թույլ տալ, որ ժողովուրդս մեկ անգամ էլ ծանր քննություն անցնի»,- ասել է Ռասուլ Գուլիևը, ով համոզված է, որ դառնալու է Ադրբեջանի հաջորդ նախագահը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment