Ավստրալիայի խորհրդարանի Սմիթֆիլդի օրենսդրական պալատի անդամ Էնդրու Ռոհանը հայտարարել է, որ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով ժամանակակից Հայաստանը շարունաակում է շրջափակված մնալ:Ինչպես տեղեկանում ենք Hayernaysor.am կայքից, Ռոհանը, որն իր պատգամավորական մանդատը ստանձնել է 2011թվականի մարտին, անդրադառնալով Հայաստանի վրա Հայոց ցեղասպանության հետևանքներին, ասել է, որ Հայոց Ցեղասպանության հետևանքով Հայաստանը շրջափակված է մնում և զրկվել է պատմականորեն իրեն պատկանող հողերից։ Նա նշել է նաև, որ Թուրքիան, որպես հայերի, հույների և ասորիների ցեղասպանության հեղինակ Օսմանյան կայսրության ժառանգորդ պետություն, ներկայում ևս շարունակում է տնտեսական շրջափակման ենթարկել Հայաստանը, ինչն էլ վտանգում է դեռևս մեկ դար առաջ ցեղասպանություն ապրած ժողովրդի սոցիալ- տնտեսական կենսունակությունը, անվտանգությունը և կայունությունը:
Ռոհանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման խոչընդոտմանը, հայկական մշակութային հուշարձանների ու եկեղեցիների ոչնչացմանն ուղղված Թուրքիայի ջանքերին ու գործողություններին, խոսել այն մասին, որ Թուրքիայի դպրոցներում պատմությունը դասավանդվում է վերափոխված՝ (պնդելով, թե ցեղասպանություն չի եղել)։ Պատգամավորը փաստել է նաև այն, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պատիժ է նախատեսում հրապարակավ Հայոց ցեղասպանության փաստն ընդունողներին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment