Thursday, December 1, 2011

Գարեջուրը նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման վտանգը

Tert.am. 30-11-2011- Իտալացի գիտնականներն այն եզրակացությանն են եկել, որ 1-2 բաժակ գարեջուրը (օրական) նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման վտանգը:
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գարեջուր օգտագործողների մոտ սրտային հիվանդությունների առաջացման վտանգը 31 տոկոսով նվազել է։
«Գարեջուրը ճարպեր և ցելյուլոզա չի պարունակում, դրա փոխարեն որոշակի քանակությամբ սպիտակուց է պարունակում: Բացի այդ, գարեջրերի տեսակների մեծ մասը հարուստ է ածխաջրերով, կալիումով, մագնեզիումով և վիտամին В-ով, որոնք ի վիճակի են նվազեցնել օրգանիզմում հոմոցիստեինի պարունակությունը»,–ասել է գիտնականներից մեկը։
Գիտնականները պարզել են նաև, որ գարեջրի պարբերաբար օգտագործումը 12 տոկոսով բարձրացնում է այսպես կոչված «օգտակար խոլեստերինի» չափը։

No comments: