Friday, December 16, 2011

Ադրբեջանը հայտնի բասկետբոլիստներ է գնում Մադրիդի «Ռեալից» ու «Վալենսիայից» եւ շտապ քաղաքացիություն տալիս

News.am. 16-12-2011- Ադրբեջանը շարունակում է հայտնի մարզիկներ գնել աշխարհի տարբեր երկրներից եւ նրանց շտապ կարգով Ադրբեջանի քաղաքացիություն է տալիս` ընգդրկելով ազգային հավաքականների կազմում: Այդ մասին գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը: Միաժամանակ Eurobasket.com կայքը հայտնում է, որ Ադրբեջանի բասկետբոլի ֆեդերացիան խաղացողներ է փնտրում, որպեսզի ուժեղացնի թիմը նախքան EuroBasket 2013-ի Qualifying Round-ը: Այդ կապակցությամբ, ֆեդերացիան բանակցում է Մադրիդի «Ռեալի» խաղացող Ջեյս Քարոլին եւ «Վալենսիա» ակումբի խաղացող Նիք Քաններ-Մեդլիին Ադրբեջանի հավաքականի կազմում ընդգրկելու համար:
Կայքը հայտնում է, որ խաղացողներն արդեն համաձայնություն են տվել սկսելու Ադրբեջանի ազգային հավաքականին միանալու գործընթացը: Ադրբեջանական թերթը գրում է, որ «Երկու հայտնի բասկետբոլիստներն էլ ամերիկացիներ են, նրանք իսպանական ակումբների խաղացողներ են, եւ նրանց Ադրբեջանի քաղաքացիություն տալը կարող է դժգոհությունների եւ բանավեճերի տեղիք տալ սպորտի աշխարհում: Ըստ էության, Ադրբեջանի բասկետբոլի ֆեդերացիան ընտրել է 2013-ի խաղերին մասնակցելու վատագույն տարբերակը` ազգային անձնագրեր շնորհել ամերիկացի խաղացողներին եւ նրանց ընդգրկել ազգային հավաքականի կազմում»,-եզրափակում է «Ենի Մուսավաթ»-ը:

No comments: