Tert.am. 16-12-2011- ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը հայտարարել է, թե պատրաստ է հաստատել Իրանի կենտրոնական բանկի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Ինչպես հաղորդում է ամերիկյան Associated Press գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորյա Նուլանդն ասել է, թե այս պահին աշխատակազմը պատրաստվում է այնպիսի պատժամիջոցներ սահմանել, ոորնք վնաս կպատճառեն Իրանի տնտեսությանը, այլ ոչ՝ ԱՄՆ–ի և նրա դաշնակից երկրների տնտեսությանը։Ավելի վաղ Օբաման հրաժարվել էր հաստատել այդ օրինագիծը՝ չնայած այն հանգամանքին, որ այն միաձայն ընդունվել էր Սենատի կողմից։
Բարաք Օբամայի աշխատակազմը Սենատին զգուշացրել էր օրինագծի ընդունման հնարավոր հետևանքների (այդ թվում՝ նավթի գնի աճ, Իրանից նավթ գնող ԱՄՆ դաշնակից երկրների համար տնտեսական դժվարություններ) մասին:
ԱՄՆ–ն, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներ պնդում են, որ Իրանի ուրանի հարստացման ծրագրի նպատակն է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, որ դրանք խաղաղ նպատակ են հետապնդում։ Այդ առնչությամբ ԱՄՆ–ն, ինչպես նաև ԵՄ–ն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիցոցներ են սահմանել։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment