Tert.am. 16-12-2011- Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում. նա «ճանաչվել է» ամենաշատը մահափորձի ենթարկված անձ։Ինչպես հաղորդում են Կուբայի պաշտոնական լրատվամիջոցները, մահափորձի դեպքերի թիվը ճշտելու համար հատուկ հանձնաժողովն օգտագործել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության արխիվները, քանի որ, ըստ կուբական ԶԼՄ–ների, Կաստրոյի նկատմամբ մահափորձերի մեծ մասը «կատարվել է ամերիկյան հետախուզության նախաձեռնությամբ»։
«Ընդհանուր առմամբ՝ 638 մահափորձ է հաշվվել։ Դրանք կատարվել են ամենատարբեր մեթոդներով, այդ թվում, դիպուկահարների օգնությամբ, կոշիկի մեջ թաքցված պայթուցիկ սարքի, սիգարի մեջ թույն լցնելու միջոցով»,–գրում է կուբական ԶԼՄ–ներից մեկը և հավելում, որ դրանցից որևէ մեկը, սակայն, «նշանակետին չի հասել»։
Նշենք, որ օգոստոսի 13–ին Կաստրոն դարձավ 85 տարեկան։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment