News.am. 16-12-2011- ԱՄՆ-ը փորձում է ռազմաբազա կառուցել Ադրբեջանում, այդ իսկ պատճառով էլ ինտենսիվ բանակցություններ է վարում ադրբեջանական իշխանությունների հետ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով իր հավաստի աղբյուրները: Չնայած բանակցություններ են տարվում, սակայն դրանք որեւէ էական արդյունքի դեռ չեն հանգեցրել, քանի որ պաշտոնական Բաքուն քաջ գիտակցում է, որ եթե երկրում ամերիկյան ռազմաբազա կառուցվի, ապա կխախտվի տարածաշրջանային հավասարակշռությունը, իսկ հարեւան Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները կդառնան թշնամական: Այդ պատճառով Բաքուն զգուշությամբ է մոտենում խնդրին, սակայն այդուհանդերձ վերջնականապես չի մերժում ԱՄՆ-ի առաջարկը, գրում է «Պոլիգոն»-ը:«Ադրբեջանը երեք հիմնական պահանջ է դրել ԱՄՆ-ի առջեւ` ռազմաբազայի հետ կապված իր համաձայնությունը տալու համար: Առաջին, ԱՄՆ-ը պետք է օժանդակի, որ Ղարաբաղյան հարցը լուծվի Ադրբեջանի օգտին` վերականգնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Երկրորդ, ռազմաբազայի կառուցման հարցը Վաշինգթոնը պետք է նախեւառաջ քննարկի Մոսկվայի հետ: Եւ երրորդ, ԱՄՆ-ը պետք է կասեցնի այն բոլոր «միջազգային ջանքերը», որոնք ուղղված են Ադրբեջանում արաբական դեպքերի կրկնմանը»: ԱՄՆ-ը չի պատրաստվում իրականացնել այդ պահանջները, հատկապես Ղարաբաղյան հակամարտության հետ կապված պահանջը, քանի որ դրանք անցանկալի հետեւանքներ կարող են ունենալ հենց Միացյալ Նահանգների համար,-եզրափակում է «Պոլիգոն»-ը

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment