Friday, December 23, 2011

Ադրբեջանը օրինագծին խստորեն դեմ է արտահայտվել

Tert.am. 22-12-2011- Ադրբեջանը խստորեն բողոքարկում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը` այդ օրինագիծը հակասում է խոսքի և արտահայտման ազատության սկզբունքներին, որոնք ժողովրդավարության հիմք են հանդիսանում:
«Այդ քայլը զարմանք է առաջացնում: Օրինագիծը հակառակ է մարդու իրավունքներին և ժողովրդավարական արժեքներին, որոնք ազատության հիմքն են: Այդ իսկ պատճառով նման օրենքը չի կարող ընդունվել: Մենք խորապես ցավում ենք, որ Ֆրանսիան նման օրենք է ընդունել, աչք փակելով 100 հազարավոր ադրբեջանցիների վրա, որոնք էթնիկ զտումների են ենթարկվել իրենց գրավյալ տարածքներում», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

No comments: