Friday, December 23, 2011

Իսրայելի Քնեսեթը կհետևի՞ Ֆրանսիայի օրինակին

Zham.am. 23-12-2011- Երկուշաբթի`դեկտեմբերի 26-ին, Իսրայելի Խորհրդարանի`Քնեսեթի լուսավորության հանձնաժողվը կքննարկի երկու նախաձեռնություն, որոնց էությունը Հայոց ցեղասպանության ճանաչումն է։ Սա կարող է էլ ավելի մեծացնել լարվածությունը թուրք-իսրայելական հարաբերություններում։
Նախաձեռնության հեղինակներն են Զեխավա Գալյոնը («ՄԵՐԵՑ» կուսակցություն) և Արիե Էլդադը («Ազգային միաբանություն» կուսակցություն)։
Այս նախաձեռնությունները փոխանցվել եմ հանձնաժողովին այն բանից հետո, երբ քննարկվել է Քնեսեթի Պլենար նիստում
Քնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության հնչելուց հետո երկրի կառավարությունը խնդրել էր պատգամավորներին չդնել օրինագիծը քվեարկության`ուղարկելով այն լրացույցիչ քննարկման։
Ամեն անգամ, երբ Իսրայելի խորհրդարանում դրվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, երկրի իշխանությունները ամեն ինչ անում էին, որպեսզի հարցը դուրս մղվի օրակարգից։ Սա առաջին լուրջ քննարկումը կլինի այդ առումով, որին հրավիրված է նաև հայկական համայնքի ղեկավարը:Հայտնում է cursorinfo-ն:
«Օսմանյան կայսրության զինվորականների կողմից իրականացված հայերի Ցեղասպանության մասին հիշելը մեր բարոյական պարտքն է: Բայց այդ հրեշավոր հանցագործության ճանաչումը չպետք է ազդի Ֆրանսիայի, Եվրոպայի այլ երկրների ու Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: Այն, ինչ մենք այսօր լսեցինք Էրդողանից, դա ավելի շատ ներքին պրոպագանդա էր, քան պրակտիկ դիվանագիտություն», -հայտարարել է նախաձեռնության հեղինակ Գալյոնը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային Մեծ ժողովը երեկ ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը, ինչց հետո Էրդողանը հայտարարեց, որ կդադարեցվեն հարաբերությունները Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում:

No comments: