Tert.am. 12-12-2011- Ռուսաստանը նախատեսում է 2019-ին ավարտել Գաբալայում նոր ռադիո-տեղորոշիչ նորագույն կայանի` «Վորոնեժ-ՎՊ»-ի կառուցման աշխատանքները: Նոր կայանը փոխարինելու է մինչ այսօր գործող «Դարյալ» կայանին: Աշխատանքներն իրականաղցնելու է «Մինցի անվան» ռադիոտեխնիկական ինստիտուտը:Ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սավչենկոյի խոսքով, նոր կայանը գործելու և մետրային, և դեցիմետրային դիապազոններում և լինելու նախնական կանխորոշման համակարգի հիմնական բաղկացուցիչը:
Նա նաև շեշտել է, որ նախկին «Դարյալ» կայանի ապամոնտաժման մասին խոսք չի գնում, քանի որ այն Ադրբեջանի սեփականությունն է:
Գաբալայի կայանի վերազինման մասին նոյեմբերին հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, միևնույն ժամանակ նվազեցնելով կայանի սպասարկման տարածքը, որն անհրաժեշտ է Ադրբեջանից վարձակալելու համար: Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնում էին , որ պաշտոնական ԲԱքուն մտադիր է զգալիորեն բարձրացնել տարածքի վարձակալության գումարը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment