Tert.am. 16-12-2011- Մերձավոր Արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությունն «Իսրայելին ծնկի է բերել»։ Ինչպես հաղորդում է ռուսական Vz.ru կայքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն։Հաղորդվում է, որ նախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ:
Դավութօղլուն ասել է, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության նպատակը «հարևանների հետ զրո խնդիրն է», սակայն ընդգծել է, թե իբր իրենք «չենք կարող լռել, երբ հարևան երկրներից մեկը շարունակում է հարստահարել այլ մարդկանց»։
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները սրվեցին ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպի պատճառով. իսրայելական բանակի կողմից «Ազատության նավատորմ»–ի կալանման հետևանքով զոհվեց 19 մարդ, որից 9-ը՝ թուրք։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment