Friday, December 23, 2011

Երեկ վառում էին Հայաստանի դրոշը

Top-news.am. 23-12-2011- flagburningworld.com կայքում յուրաքանչյուր ոք կարող է վառել ցանկացած երկրի դրոշ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը եւ ուշագրավ համարում այն փաստը, որ աշխարհի տասնյակ երկրների շարքում տվյալ կայքի այցելուներն ամենաշատն այրել են երեք երկրների դրոշներ՝ Ադրբեջանինը՝ 272 հազար 028 անգամ, Թուրքիայինը՝ 257 հագար 840 անգամ եւ Հայաստանինը` 230 հագար 048 անգամ:
«Այսինքն, մինչ այլ մարդիկ այդ կայք են մտնում գուտ հետաքրքրության համար, մենք, ադրբեւջանցիները եւ թուրքերն այդ կայքում լուրջ ճակատամարտեր են ունենում։ Ի դեպ, երեկվա ընթացքում ամենաշատը վառել էին Հայաստանի դրոշը, ինչը թերեւս կարելի է կապել Ֆրանսիայի խորհրդարանում Ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն դատապարտող օրենքի ընդունմամբ», – գրում է թերթը։

No comments: