Friday, December 23, 2011

Թուրքիան պատշաճ կերպով կպատասխանի Ֆրանսիային. Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական

Tert.am. 22-12-2011- Անկարան Փարիզին համարժեք պատասխան կտա: Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Trend-ի փոխանցմամբ` նշել է Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական Գեյբուլլա Ռամազանը:
«Թուրքիան համապատասխան միջոցներ կձեռնարկի, որոնք հիմնականում կառնչվեն տնտեսական դաշտին»,-հայտարարել է խորհրդականը:
Ռամազանը պնդում է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է քննարկի միջազգային հանրությանը բավարար ապացույցներ ներկայացնելու հարցը, որ հայկական լոբբին ցեղասպանության (Ռամազանի խոսքերով` այսպես կոչված «հայերի ցեղասպանության») հարցը ամեն անգամ չշահարկի:

No comments: