News.am. 17-12-2011- Թուրքիայի քրդական «խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) կողմից քրդաբնակ Շրնաք քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ քուրդ պատգամավոր Հասիփ Քափլանը խիստ քննադատության է ենթարկել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քրդերի դեմ տարվող հալածանքների համար։Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիթաշն իր ելույթում հայտարարել է, թե քուրդ ժողովրդի փրկությունը հենց իր ձեռքում է եւ քրդերը հասնելու են ժողովրդավարական հաղթանակի։ «Քրդերը Քուրդիստանում ազատ են ապրելու։ Դա բոլորս միասին ենք տեսնելու»,-ասել է Դեմիթաշը։
Իսկ BDP-ի մեկ այլ պատգամավոր Հասիփ Քափլանը դիմել է հավաքվածներին՝ նշելով, որ իշխանությունների գործը շատ դժվար է, քանի Բոթանին (Թուրքիայի հարավ-արեւելյան մի քանի նահանգները ներառող պատմական անուն) լռեցնելու համար պիտի բոլոր հավաքվածերին բանտ նետի։ «Եթե Էրդողանին ձեր առաջ ծնկի չբերենք, եթե չստիպենք ձեզ հարգելով խոնարհվել, թող մեզ այլեւս չասեն Բոթանի ժողովուրդ։ Ժողովրդի կամքը չհարգողները Սադամի պես կգնան պատմության աղբանոց»,-ասել է քուրդ պատգամավորը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment