Saturday, December 17, 2011

Ադրբեջանը Հաագայի դատարան կդիմի «ադրբեջանցիների ցեղասպանության» հայցով

Tert.am. 17-12-2011- Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան (ԱԳԱԱ) Հաագայի միջազգային քրեական դատարան կներկայացնի «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության» վերաբերյալ 4- հատորանոց փաստաթուղթը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ԱԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մահմուդովն այսօր հայտարարել է, որ փաստաթղթերի մի մասը տրամադրել են մի շարք երկրներ:
Փաստաթուղթը դատարան կներկայացվի այն ժամանակ, երբ երկրի գլխավոր դատախազությունն ավարտի «այդ հանցագործությունների հետաքննությունը»:

No comments: