Tert.am.16-12-2011- Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ ՀՀ իշխանության կողմից ակտիվություն է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Նարեկ ԳալստյանԸ՝ նշելով, որ ինքն այդ հետևությանը հանգել է վերջերս Ֆրանսիայի Մարսել քաղաքում Սերժ Սարգսյանի ելույթից հետո:«Ելույթում կար արդարության վերականգման պահանջատիրական ենթատեքստ: Սա, մեղմ ասած, զայրացրեց Թուրքիային: Իսկ թուրք պաշտոնյայի արձագանքը էթիկայի կանոններից դուրս էր պարզապես»,-ասաց քաղաքագետը:
Ըստ Նարեկ Գալտյանի՝ չնայած մինչ այժմ ՀՀ-ն երբեք օրակարգից չի հանել ցեղասպանության հարցը, սակայն նախագահի վերջին ելույթից հետո պետք է արտաքին գործերի նախարարությունը ավելի ակտիվ գործի:
«Մենք լսեցինք Շավարշ Քոչարյանի ելույթը, ով շատ դիպուկ այժմյան թուրքերին անվանեց Օսմանյան թուրքերի հաջորդներ: Սպասում ենք նոր ելույթների ՀՀ պաշտոնյաների կողմից: Բայց կարծում եմ նաև, որ Թուրքիայի կողմից ևս զարգացումներ կլինեն»,-ասաց քաղաքագետը:
Նարեկ Գալստյանը այն համոզմունքն հայտնեց, որ հայոց ցեղասպանութունը ՀՀ-ի համար ոչ միայն արդարության վերականգնման, այլ նաև հստակ պահանջներ ներկայացնելու պայքար է:
Քաղաքագետը հույս հայտնեց նաև, որ դեկտեմբերի 22–ին Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության քրեականացման օրինագիծը:
«Ֆրանսիան ոչ միայն փորձում է արդարությունը վերականգնել, այլ նաև քաղաքական շահ է հետապնդում: Ֆրանսիան երբեք չի ժխտել, որ ինքը ցանկություն չունի Թուրքիան տեսնել ԵՄ-ում»,-նշեց Նարեկ Գալստյանը::

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment