Ինչո՞վ է առնչւում թանգարանի թալանի հետ
«Իրանահայեր» լրատու ցանց, 12।01.2012:
Նոր Ջուղայից մեր աղբիւրները տեղեկացնում են, որ վերջերս Սպահանի հայոց թեմի առաջնորդարանի պատասխանատու աշխատակիցներից մէկը «զեղծարարութեան եւ կեղծ փաստաթղթեր պատրաստելու» մեղադրանքով հեռացւել է աշխատանքից:
Թէ որքանով են հնչեցրած մեղադրանքներն համընկնում իրականութեանը, գոնէ մեզ համար դեռ պարզ չէ: Սակայն Նոր Ջուղայում, արդէն իսկ, շշուկներ են տարածւել թէ՝ «աշխատանքից հեռացւած անձը առնչութիւն է ունեցել նաեւ անցեալ տարւայ ընթացքում այդքան աղմուկ բարձրացրած Սբ. Ամենափրկիչ Վանքի թալանի հետ»:
Միւս կողմից հեռացւած անձը շեշտել է, որ «Այնտեղ (առաջնորդարանը) աշխատելու տեղ չէ: Այլանդակ վիճակ է տիրում Վանքում, ով ինչ ուզում անում է, դրա համար էլ ես հրաժարւել ու դուրս եմ եկել»: Ապա յաւելել է, որ ինքը որեւէ կապ չի ունեցել եւ չունի թալանների եւ ազգային ունեցւածքի հետ ու միշտ էլ ազնւօրէն է աշխատել եւ ազգայինը բարձր է դասել սեփականից:
Ժողովրդի լաւատեղեակ խաւն էլ այն կարծիքի է, որ աշխատանքից հեռացւած անհատը իրականում առաջնորդարանի գործերը տնօրինող կուսակցականների հակասութեանց զոհն է դարձել:
Իսկ թէ վերջապէս ո՞րն է ճշմարտութիւնը, ինչպէս ասում են՝ կապրենք կը տեսնենք:
Wednesday, January 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment