Wednesday, January 11, 2012

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Կուբայում կհանդիպի Ֆիդել Կաստրոյի հետ

News.am. 11-1-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը իր լատինամերիկյան շրջագայության ընթացքում Վենեսուելայից Նիկարագուա է մեկնել, իսկ այնտեղից էլ հունվարի 11-ին կժամանի Կուբա: Այնտեղ հանդիպելու է երկրի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի, ինչպես նաեւ հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ, նա նաեւ դասախոսությամբ հանդես կգա Հավայան համալսարանում: Թեհրանում Կուբայի դեսպան Ուիլյամ Քարբո Ռիկարդոյի խոսքերով, որը մեջբերում են «ԻՐՆԱ» գործակալությունը եւ իրանական HispanTV հեռուստաընկերությունը, Իսլամական Հանրապետության նախագահի այցը Լատինական Ամերիկա զրոյի է հավասարեցնում ե'ւ Իրանի վրա կիրառված պատժամիջոցները, ե'ւ ԱՄՆ-ի կողմից ներկայացված մեղադրանքները: Ըստ քաղաքագետի խոսքերի` Իրանը 200 միլիոն եվրո արժողությամբ վարկային գիծ է բացել, որն ուղղված է Կուբայի եւ Իրանի առեւտրային համագործակցության ամրապնդմանը: «Ակնկալվում է, որ Ահմադինեջադի այցի ընթացքում այդ գիծը կընդլայնվի մինչեւ 500 միլիոն դոլար», - ասել է նա: Վերջին տարիներին Կուբան բազմիցս հայտարարել է Իրանի` խաղաղ ատոմը օգտագործելու իրավունքի մասին: Բացի դրանից, Ֆիդել Կաստրոն իր «Մտորումներում» բազմիցս նշել է , որ Իրանի վրա հնարավոր հարձակումը կհանգեցնի համաշխարհային միջուկային պատերազմի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

No comments: