Saturday, January 28, 2012

Իրանը կարող է հաջորդ շաբաթ դադարեցնել նավթի արտահանումը ԵՄ երկրներ

Tert.am. 27-1-2012- Իրանի իշխանություններ կարող են հաջորդ շաբաթ դադարեցնել նավթի արտահանումը Եվրամիության երկրներ, այս մասին է հայտնում ИТАР-ТАСС-ը` հղում անելով իրանական «Ֆարս» գործակալությանը, որն իր հերթին մեջբերում է երկրի Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Հոսեյն Իբրահիմիին: Վերջինիս խոսքով` պատգամավորները կիրակի կքննարկեն համապատասխան օրինագիծը, որն այս շաբաթ ներկայացվել էր «կրկնակի կարևորության» կնիքով, որին հավանությունն է տվել նաև Իրանի հոգևոր առաջնորդը: «Ինչո՞ւ սպասել 6 ամիս, ինչո՞ւ չանել դա հենց հիմա: Իրականում Եվրոպան ոչ թե Իրանի, այլ հենց ինքն իր դեմ է պատժամիջոցներ սահմանում»,- Թեհրանի համալսարանում ուրբաթօրյա աղոթքից հետո հայտարարել է կրոնական գործիչ այաթոլլա Ահմադ Խաթամին: «Նրանց (ԵՄ երկրներին) 6 ամիս է հարկավոր, որպեսզի գտնեն իրանական նավթը փոխարինող աղբյուրներ: Այլապես նավթի գները կտրուկ կաճեն: Իրանի համար նման պայմաններում գործելու լավագույն միջոցը այդ 6-ամսյա ժամկետի լրանալուց առաջ նավթի մատակարարումը դադարեցնելը կլինի»,- ավելի վաղ նույն խնդրի առնչությամբ հայտարարել էր Իրանի Հետախուզության նախկին նախարա Ալի Ֆալահյանը, ով ծագումով հայ է: Եվրամիությանը բաժին է ընկնում իրանական նավթի 18 տոկոսը: Իրանի հիմնական նավթային գործընկերներն են Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Հնդկաստանը:

No comments: