Thursday, January 26, 2012

Թուրքերի համար շատ ավելի հեշտ կլիներ, եթե նրանք շրջեին պատմության այս էջը. ֆրանսիացի գրող

HayNews.am. 26-1-2012- «Nouvelles d`Arménie» ամսագրին տված հարցազրույցում ֆրանսիացի գրող և փիլիսոփա Բերնար-Անրի Լևին նշել է, որ ինքը շատ ուրախ է, որ Ֆրանսիայի Սենատը ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Թուրքերի համար շատ ավելի հեշտ կլիներ, եթե նրանք շրջեին պատմության այս էջը: Մտավորականների, լրագրողների և հասարակ մարդկանց ավելի ու ավելի մեծ զանգվածն է հասկանում այս ամենը: Բայց նրանք դեռևս փոքրամասնություն են կազմում»: Ինչ վերաբերում է ֆրանսիացի լոբբիստներին, ովքեր դեմ էին այս օրինագծի ընդունմանը Լևին նշել է, որ շատ տարօրինակ է համարում նման պայքարը: «Կարծիք ունենալը մի բան է, բայց նման կերպ այդ կարծիքի համար պայքարելը այլ բան է: Այնպիսի տպավորություն էր, կարծես նրանք պայքարում էին այն հարցի շուրջ, որն իրենց անձնական ճակատագրին էր վերաբերում, իրենց փրկությանը, իրենց երկրի փրկությանը: Ես բացատրություն չունեմ»,- նշել է գրողը:

No comments: