Monday, January 9, 2012

Պենտագոնի ղեկավար. թող պարսիկները միայն փորձեն փակել Օրմուզը. մենք կհարվածենք

News.am. 8-1-212- ԱՄՆ-ը ուժ կկիրառի, եթե Թեհրանը փակի Օրմուզի նեղուցը: Այդ մասին այսօր` հունվարի 8-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան:
«Դա եւս մեկ սահման է, որը չպետք է անցնել: Մենք ի զորու ենք պատասխանել դրան»,-ասել է նա:Պանետան նաեւ զգուշացրել է Իսրայելին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածից` ընդգծելով, որ նման որոշումը կարող է Թեհրանի կողմից պատասխան գործողությունների պատճառ դառնալ տարծաշրջանում ամերիկյան զորքերի նկատմամբ: «Այստեղ մենք Իսրայելի հետ ընդհանուր շահեր ունենք, եւ լավագույն ելքը մեզ համար համագործակցությունն է»,-ասել է Պանետան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի իշխանությունները սպառնացել էին փակել նեղուցը, եթե Եվրամիությունը արգելք դնի իրանական նավթի արտահանման վրա:

No comments: