Աթեիզմը եւ արեւմտականությունը հանգեցրել են ոչ միայն Խորհրդային Միության, այլ ողջ աշխարհի մուսուլմանների գռեհկացման, այդ թվում այս կամ այն մազհաբին պատկանելության հարցում: Միեւնույն ժամանակ, մազհաբների տարածումը տարբեր երկրներում ու ժողովուրդների մոտ պատահականորեն չի տեղի ունեցել եւ ավանդույթների ժամանակ այն արտացոլել է ժողովուրդների բնավորության ու ինքնուրույնության ադեկվատությունը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ ոչ մի երկրում իսլամական արմատական կազմակերպությունները չեն ձեւավորվում ու զարգանում կտրված կերպով եւ ավանդական մազհաբի՝ իսլամի ուղղության անտեսմամբ: 5 պաշոնական մազհաբներից Եգիպտոսում առավել տարածված է համարվում շաֆիական մազհաբը:
Շաֆիական մազհաբը պաշտոնական է Եգիպտոսի համար: Չնայած այն բանին, որ այն ֆիքսված չէ երկրի սահմանադրությունում, Եգիպտոսի թագավոր Ֆարուկը եւ նրա ընտանիքը, ինչպես նաեւ Եգիպտոսի ներկայիս աշխարհիկ կառավարիչներն իրենց դասում են շաֆիական ուղղությանը: Եգիպտոսի մուֆթիները նույնպես շաֆիականության հետեւորդներ են: Շաֆիականները կազմում են Եգիպտոսի բնակչության 75-80 տոկոսը: Իրենց էթիկայով, հասարակության ու պետության նկատմամբ վերաբերմունքով, օրենքների ու օրինաստեղծության մեկնությամբ, ինչպես նաեւ հավատի հանդուրժողականության տեսանկյունից շաֆիական մազհաբը միջանկյալ է համարվում ուղղափառ հանբալիականության եւ առավել ազատական հանիֆիականության միջեւ:
Շաֆիականության մեջ գրեթե բացակայում են պուրիտանական, վարքի առավելագույն ռացիոնալ նորմերը եւ ասկետիզմը: Թույլատրվում է հաճույք ստանալ կյանքից, ճանաչվում են երկրի սուրբ վայրերը, այնքան էլ տրանսցենդենտալ չէ Տեր Աստվածը եւ ժխտվում է հարստության դիզումը որպես բարեպաշտության նշան: Կարելի է ենթադրել, որ հենց շաֆիական բավական ազատական ավանդույթն է պայմանավորել «Մուսուլման եղբայրների» հայեցակարգի եւ գործունեության սոցիալական ուղղվածությունը: Եգիպտոսում, կապված շաֆիական մազհաբի բնույթի ու հատկությունների հետ, հնարավոր չէ շարիաթի ոչ մի ձեւ, որը կժխտի հանրապետականությունը եւ ժողովրդավարությունը: Թերեւս, տվյալ մազհաբն առաջարկում է նույնպիսի հանրապետական բարեփոխումներ, որոնք արտացոլում է նաեւ շիական էթիկան, եւ քաղաքական պրակտիկայում շատ բան է հնարավոր, բացառությամբ այն բանի, ինչն ընդունված է անվանել շիականության հայեցակարգ:
«Մուսուլման եղբայրները» ամենուր քարոզում ու հետապնդում են հանրապետականության հայեցակարգը եւ կտրականապես հերքում են ինչպես միապետությունը, այնպես էլ բռնապետությունը, ինչպիսին որ գոյություն ուներ սադամյան Իրաքում: Տվյալ պահանջներն ու սկզբունքները սպառնալիքի տակ են դնում անկախ պետությունների ինքնիշխանությունը, իշխող վարչակարգերին կախման մեջ են դնում «Մուսուլման եղբայրների» կառույցներից, որոնց գործունեությունը վերազգային, միջազգային բնույթ է կրում: Երիտասարդ իշխող վարչակարգերը, որտեղ ներկայացված են եվրոպական կրթություն ստացած սպաները, քաղաքական գործիչները, մտավորականները եւ գործարարները, չէին կարող հաշտվել այդ սպառնալիքի հետ եւ այդ պահանջներին կոշտ են արձագանքել: Մի շարք երկրներում, օրինակ, Սուդանում եւ Սիրիայում, ազգային հասարակություններն ու կառավարությունները «Մուսուլման եղբայրների» գործունեությունն ընկալել են որպես Եգիպտոսի քաղաքական էքսպանսիայի, կամ էլ առնվազն եգիպտական հոգեւոր վերնախավի կողմից դրա փորձ:
Այսպիսով, «Մուսուլման եղբայրների» ուղղակի ոտնձգությունները արաբական պետությունների անկախությանը նրանց գործունեության զգալի արգելակիչ է դարձել: «Մուսուլման եղբայրների» գործունեության մեկ այլ կարեւոր խոչընդոտ է դարձել նրանց գաղափարոխոսության բախումը վահաբիների գաղափարախոսության հետ, որը դարձել է Սաուդյան Արաբիայի պաշտոնական քաղաքական հայեցակարգը: Կապված այն բանի հետ, որ դա շատ կարեւոր պահ է համաշխարհային իսլամական վերնախավում հակասությունների դիտարկման եւ գործոն է իսլամական արմատականության մի քանի կենտրոնների ի հայտ գալու համար, անհրաժեշտ է պարզաբանել, թե որն է տվյալ հակասությունների էությունը: Պետք է հաշվի առնել, որ ներքոնշյալը համարվում է մեր ենթադրությունը եւ արտացոլված չէ հեղինակավոր աղբյուրներում:
Սաուդյան Արաբիայում զարգացում է ստացել եվրոպական պուրիտանությանը (կազլվինիզմին) գաղափարապես մոտիկ վահաբիական շարժումը, որը քարոզում է երկրի վրա սրբությունների բացարձակ բացակայությունը, Տեր Աստծո բացարձակ անհասանելիությունը մարդու համար, հարստության դիզումը, խնայողությունն ու նախաձեռնողականությունը որպես բարեպաշտություն եւ Տեր Աստծուն նվիրվածություն: Այս հանգամանքն արդեն բավական է «Մուսուլման եղբայրների» եւ Սաուդյան թագավորության հայեցակարգերի միջեւ անհաղթահարելի հակասությունների առաջ գալու համար: Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը գրեթե անմիջապես սկսել է «Մուսուլման եղբայրների» դեմ պայքարը ոչ միայն իր տարածքում: Սաուդյան Արաբիայի վերնախավային-արիստոկրատիկ պետությունը չէր կարող թույլ տալ այդքան սոցիալական ուղղվածություն ունեցող ասոցիացիայի տարածումը:
Սակայն կային նաեւ առավել էական պատճառներ: Նավթային տերություն դառնալուց հետո Սաուդյան Արաբիայի մոտ մեծ տերության հավականություններ են ի հայտ եկել, որը ներառում էր սեփական ազգային կրոնա-քաղաքական հայեցակարգի՝ հանբալիական մազհաբից ծագած վահաբիզմի տարածման անհրաժեշտությունը: Սաուդյան կառավարիչները շահագրգռված չեն եղել կրոնա-գաղափարական հայեցակարգի տարածման մեջ, որի ի հայտ գալու էպիկենտրոնը համարվում է Եգիպտոսը (որը, ի դեպ, Սաուդյան հողերում ավանդաբար համարել են «արատների հող» եւ եվրոպական ազդեցության տակ գտնվող): Այդպիսով, արաբական աշխարհում ձեւավորվել են իսլամական էքսպանսիոնիզմի 2 աշխարհաքաղաքական-գաղափարական բեւեռներ՝ Եգիպտոս եւ Սաուդյան Արաբիա: Այս 2-ի կողքին հայտնվում են նաեւ 2 այլ «բեւեռներ»՝ Իրանում եւ Պակիստանում:
Առավել տեղական նշանակություն ունեցող «բեւեռ» է զարգանում Ալժիրում: Բացի այդ, համաիսլամական ծայրահեղական դաշտում ի հայտ է եկել տարօրինակ եւ մինչեւ վերջ չուսումնասիրված ֆենոմեն՝ «Մուսուլման եղբայրների» կազմակերպությունը Սուդանում: Լինելով լիովին օրինական կառույց՝ Սուդանում «եղբայրները» հավակնում են քաղաքական մրցակցության: Կարելի է ենթադրել, որ Սաիդ Քյութբի մահից հետո ողջ ասոցիացիայի ղեկավար է դարձել սուդանցի իսլամ արմատական Հասան աթ-Թարուբին: Նկատի ունենալով այդ մարդու հսկայական հեղինակությունը, այս ենթադրությունը կարող է արդարացված լինել:
Առավել եւս, որ վերջին 20 տարիներին «եղբայրությունը» չի հայտարարել իր միջազգային առաջնորդին: Բացի այդ, Սուդանը, որը չի տիրապետում անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների, ունակ չէ համաիսլամական շարժման մեջ առաջատար դերի հավակնել: Առավել եւս, Հասան աթ-Թարուբին համարվում է Սուդանի «գորշ կարդինալը» եւ ազդեցություն ունի արաբական աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ գլոբալ գործընթացների վրա: Ամեն դեպքում, շատ տարածաշրջաններ ու երկրներ, որտեղ գործում է «Մուսուլման եղբայրները», հենց Սուդանից են գալիս հրահանգները: Պետք է նաեւ ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ Սուդանը Եգիպտոսի հարեւան պետությունն է, եւ գոյություն ունեն հին եւ ամուր կապեր: Եգիպտոսում, որտեղ «եղբայրները» հանդես են եկել Հ. Մուբարաքի վարչակարգի դեմ, անհնար է ասոցիացայի համար խաղադրույք անելը: Այդ առումով Սուդանը շատ հարմար է վայր է:
Եթե ընդունենք իսլամական արմատականության 3-4 համաշխարհային կենտրոնների գոյության տարբերակը, ապա անհրաժեշտ է պարզել այդ կենտրոնների միջեւ փոխհարաբերությունները, դրանց գաղափարական տարբերությունները եւ աշխարհաքաղաքական շահերը: Վերջին 3 տարիներին ես շփվել եմ Դաղստանում մուսուլմանական հոգեւորականության ոչ պաշտոնական առաջնորդների հետ, ովքեր ակնհայտորեն չեն պատկանում եւ ժխտում են սալաֆիզմի ցանկացած տարբերակ, առավել եւս վահաբիզմը: Դաղստանում ոչ թե իսլամն է որպես այդպիսին վերածնվում, այլ Դաղստանի համար ավանդական գաղափարական տարբերակը՝ շաֆիականությունը, որն ավելի տարածված է դարձել: Ըստ էության, ֆեոդալիզմի, բռնապետության կամ ավտորիտարիզմի ոչ մի ձեւի մասին խոսք չի գնում: Հիմքեր կան խոսելու, որ Դաղստանում ձեւավորվում է արտաքին քաղաքական-կրոնական ուղղվածություն դեպի Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ», այսինքն, շաֆիական հոգեւորականություն, որը բացարձակապես չի ընդունում սալաֆիտներին, բռնապետության ու ավտորիտարիզմի ոչ մի տարբերակ: Դա կտրականապես հնարավոր չէ:
Դրա հետ կապված, պետք է ուշադրություն դարձնել, թե Դաղստանում քաղաքական շարժում ստացածները ինչպես են վերաբերում հարեւան երկրների քաղաքական վարչակարգերին, եւ նախեւառաջ, Ադրբեջանին: Ադրբեջանի քաղաքական վարչակարգը եռակի կերպարով է դիտվում՝ Ադրբեջանը մերժում է իսլամական էթիկայի տարրական ձեւերը, Ադրբեջանը մերժում է ոչ միայն շիական, այլեւ սուննիական արժեքները, Ադրբեջանը խտրականություն է դրսեւորում եւ ճնշում է էթնիկ դաղստանցիներին, որոնց հողերը հայտնվել են իր վերահսկողության տակ: Անհնար է ուշադրություն չդարձնել այն բանի վրա, թե ինչպիսին են քաղաքական հեռանկարները Դաղստանում:
Այդ հանրապետությունը վաղ թե ուշ կամ ինքնուրույնության մեծ իրավունքներ, կամ էլ ինքնիշխանություն կստանա: Չեչնիան չի առանձնանա, քանի որ չեչենները հասկացել են, որ ավելի լավ է ինտեգրվել Ռուսաստանի հետ եւ դառնալ ռուսական պետականության հիմնական ու առավել հեղինակավոր մասը: Դաղստանցիներն այլ ճանապարհ կընտրեն: Ճիշտ է, առայժմ հասկանալի չէ, թե արդյոք, դրանով հանդերձ, կպահպանվի Ադրբեջանի պետական-տարածքային ամբողջականությունը: Ամեն դեպքում, իսլամի շաֆիական մազհաբն անհրաժեշտ է դիտարկել որպես դաղստանյան պետության ձեւավորման հիմնական պայման:
Իգոր ՄուրադյանMonday, January 16, 2012
Այլ իսլամը, եւ Դաղստանը

Իգոր Մուրադյան
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment