Panorama.am. 27-1-2012- Ֆրանսիայի սենատում ցեղասպանությունը քրեականացնող բանաձևի ընդունումից մի քանի րոպե անց Գերմանիայի պարբերականները սկսեցին տեղեկատվության ու վերլուծությունների շրջանառությունն այս թեմայի շուրջ: Գերմանիայի օրենսդիրների արձագանքը ևս չուշացավ, ավելին՝ մինչ ֆրանսիական Սենատում ցեղասպանության քրեականացնող բանաձևի քննարկումը, Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրտական կուսակցության պատգամավոր Էրիկա Շտայնբախը տարածել էր հայտարարություն, որում մասնավորապես նշվում է, որ 1915 թի ապրիլի 24-ին, երիտթուրքական իշխանությունները սկսեցին հայ մտավորականների ձերբակալությունները, արտաքսումն ու սպանդը, որով էլ սկիզբ դրեցին Հայոց ցեղասպանությանը:
«Արմռադիո»-ին տված բացառիկ հարցազրույցում Շտայնբախը ևս մեկ անգամ հաստատել է, ոչ միայն իր այլև Քրիստոնեա-դեմոկրտական և Քրիստոնե –սոցիալիական միությունների տեսակտն այս հարցում.
«Ես շատ հստակ արտահայտվել եմ, որ տեղի է ունեցել ցեղասպանություն: Որքան էլ Թուրքիան ժխտի իրողությունը, որքան էլ ժխտի իր մեղքը, փատ է, որ տեղի է ունեցել ցեղասպանություն: Սա շատ հստակ է թե իմ համար, թե իմ խմբակցության՝ Քրիստոնեա-դեմոկրտական և Քրիստոնեա –սոցիալիական միությունների համար»:
Գերմանացի պատգամավորը քննադատում է թուրքական իշխանությունների մերժողական կեցվածքն ու ընդգծում, որ Թուրքիան միևնույն է պատասխանատվություն է կրում: «Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի հետ կանչելով, Ֆրանսիայի հետ ռազմական հարաբերությունների սառեցնելով ու թուրք-ֆրանսիական երկկողմանի հարաբերությունները վատթարացնելով Թուրքիայի վարչապետ Էրդողանը, միևնույն է, չի փոխում Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքիայի պահվածքը ցույց է տալիս, թե որքան հեռու է գտնվում այդ երկիրը իր պատմության մութ անցյալի մեղքի գիտակցումից: Մոտ մեկ դար տևեց, երբ վերջապես սկսվեց Հայոց ցեղասպանության վերանայումը: Ֆրանսիական օրինագիծը կարող է լինել այն ուժը, որը կստիպի զբաղվել Հայոց ցեղասպանության ճշմարիտ փաստով»,-ասել է գերմանացի պատգամավորը:
Այն կարծիքը, որ Թուրքիան պետք է վերջիվերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունն ու ներողություն խնդրի հայերից, կիսում են նաև Գերմանիայի ըննդիմադիր ճամբարում: Ձախ կուսակցության պատգամավոր, Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հանձնաժողովում Ձախերի խմբի ղեկավար Աննեթե Գրոթը, ընդգծում է, որ իրենց կուսակցությունը տարիներ շարունակ քննադատում է Թուրքիային՝ մերժողական քաղաքականության համար:
«Բավականին երկար ժամանակ տևեց, երբ Գերմանիան ընդունեց, որ հերերո ու նամա ցեղախմբերի ցեղասպանությունն է եղել (խոսքը հերերո և նամա ցեղախմբերի կոտորածի մասին է Հարավարևմտյան Աֆրիկայում՝ այսօրվա Նամիբիայում): Ինչպես նաև մոտ 60 տարի տևեց, անցյալ տարվա հունվարին Բունդեսթագում Հոլոքոստի օրվա հետ կապված հիշատակվեց նաև գնչուների ցեղապսանության մասին: Սա Գերմանիայի պատասխանատվություն է, քանի որ Գերմանիայի պատմությունն է: Հայոց ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ Թուրքիայի խնդիրն է»,-ասել է Անեթե Գրոթը:
Գերմանացի պատգամավորը համոզված է նաև, որ Գերմանիան ևս իր մեղքի բաժինն ունի, և պետք է ներողություն խնդրի կայսերական Գերմանիայի չինովիկների ու սպաների կողմից ցեղասպանության աջակցության և գիտակցված թուլտվության համար:
Գերմանայի փորձագիտական շրջանակներում էլ համոզված են, որ ճանաչման ու խոստովանության ուղին նախ պետք է սկսել սեփական երկրից, այնուհետև պահանջել մյուսից:
Քաղաքագետ Հայկո Լանգները քննադատաբար է մոտենում առաջին աշխարհամարտի տարիներին դրսևորած թե Գերմանիայի, և թե Ֆրանսիայի կեցվածքին: «Արմդառիո»-ին տված բացառիկ հարցազրույցում գերմանացի քաղաքագետն ընդգծում է, որ Ֆրանսիան չպետք է մոռանա նաև իր գաղութային պատմությունը, ինչպես նաև Գերմանիան պետք է հաշվետու լինի:
Հայկո Լանգների կարծիքով, Գերմանիան պետք է ճանաչի իր մեղքը Հայոց ցեղասպանության հարցում, իսկ դրան հասելնու ամենաուժեղ զենքը պատմության դասագրքերն են:
«Հայոց ցեղասպանության փաստը պետք է ներառել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ուսումնական ծրագրում: Անկախ այն բանից, թե Գերմանիայում ապրող դպրոցականները հայկական, թե թուրքական ծագում ունեն, պետք է տեղեկանան իրողության մասին: Ցեղասպանության մասին միայն խոսվում է Բրանդենբուգ դաշնային երկրամասի դպրոցներում: Այն էլ միայն ածանցյալ օրինակով, այսինքն խոսվում է ընդհանուր ցեղապանությունների համատեքստում: Դաշնային մյուս երկրամասերում առհասարակ չի հիշատակում: Դաշնային կառավարությունը շեշտում է, որ յուրաքանչյուր երկրամաս ինքն է որոշում իր ուսումնական ծրագիրը և չի կարող ազդել որոշման վրա»,-ասել է գերմանացի փորձագետը:
«Արմռադիոն» հավելում է, որ Գերմանիան բաղկացած է 16 դաշնային երկրամասից, և ինչպես նշում է քաղաքագետը միայն մեկում է, որ դպրոցականները պատմության դասագրքերից ծանոթանում է Հայոց ցեղասպանության փաստերին:
Որքան էլ քաղաքական վերնախավը մեսիջներ չուղարկի, միևնույն է, անհարժեշտ է սկսել ստորին շերտերից: Ինչպես նկատում է Լանգները, նախ և առաջ գերմանական հասրակությունը պետք է տեղեկանա Հայոց ցեղասպանության մասին, ապա կայսերական Գերմանիայի գործողությունների ու մեղքի բաժնի մասին: Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել Բունդեսթագում ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի մասին:
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment