News.am. 28-1-2012- Թուրքական Yeni Akit թերթը շարունակում է հայերի եւ քրդերի դեմ թշնամանք պարունակող հոդվածներ հրապարակել։
Այս անգամ Yeni Akit-ի թիրախում հայտնվել է Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունն ու նրա ղեկավար Սելահաթին Դեմիրթաշը։ Պարբերականը մեղադրում է քրդական կուսակցությանը դավաճանության մեջ, քանի որ կուսակցության անդամները հրաժարվում են մասնակցել Ֆրանսիայի դեմ բողոքի արշավներին, չեն ստորագրում հակաֆրանսիական բանաձեւերի տակ եւ չեն ասում, թե Հայոց ցեղասպանություն չի եղել։
BDP-ի նախագահ Սելահաթին Դեմիրթաշի վերջին ելույթին անդրադարձած Yeni Akit-ը նշում է,թե Դեմիրթաշն ուղղակի ասաց, թե քննադատում են, որ Ֆրանսիան առեւտուր է անում մարդու իրավունքների խնդրում։ «Դեմիրթաշը չկարողացավ ասել, թե ցեղասպանություն չի եղել։ Նրա մյուս կուսակիցներն էլ խուսափում են խոսել Ֆրանսիայի թեմայի շուրջ»,-նշվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ Ֆրանսիայի ազգային ժողովում Հայոց ցեղասպանությանժխտումքը քրեականացնող օրինագծի քվեարկության ժամանակ Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցությունները կրկին համատեղ քննադատական բանաձեւ էին ընդունել, որի տակ հրաժարվել էր ստորագրել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը։ Քրդական կուսակցության խորհրդանական խմբակցության փոխնախագահ Հասիփ Քափլանը հայտարարել է, թե փաստաթուղթը չի արտացոլում այն ժամանակաշրջանի իրականությունը, որի պատճառով էլ չեն ստորագրում այն։
Այդ դեպքից օրեր առաջ քրդական կուսակցության մեկ այլ պատգամավոր խորհրդարանում ասել էր թե Թուրքիայում կոտորելու մշակույթ կա եւ հիշատակել 1915-ին հայերին կոտորելու փաստը։
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment