HayNews.am. 27-1-2012- Հունվարի 27-ին Ռուսաստանի հանրային քաղաքական կենտրոնի հանդիպումների սրահում տեղի կունենա Մոսկվայի մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը` նվիրված Հայոց ցեղասպանույան 100-րդ տարելիցին:
Այս մասին հայտնում է «Երկրամաս» թերթ` հղում անելով «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությանը:
Նիստին հրավիրված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնակնաններ և փորձագետներ:
Նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող կազմը, ստեղծել աշխատանքային խմբեր և հաստատել մոտակա ամիսների միջոցառումների նախագծերը:
Հանձնաժողովի հիմնական նպատակն է աջակցել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը և դատապարտմանը:
Հանձնաժողովը կհամագործակցի Հայաստանի և Ռուսաստանի պետական և հասարակական կառույցների հետ:
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment