Tuesday, January 10, 2012

Իրանը պահանջում է Թուրքիայից հրաժարվել ՆԱՏՕ-ի համակարգերից

HayNews.am. 10-1-2012- Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամանեիի ներկայացուցիչը պահանջել է, որպեսզի Թուրքիան հրաժարվի Մալաթիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգից: Անվտանգության բարձրագույն խորհրդում Ալի Խամանեիի ներկայացուցիչ Հասան Ռուհանին հանդիպել է Թեհրանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմի հետ: Իրանցի պաշտոնյան նշել է, որ համակարգն ուղղված է Իրանի դեմ և պահանջել է, որպեսզի Թուրքիան հրաժարվի դրանից: Վերջինս նաև ակնարկել է, որ «Թեհրանի և Անկարայի հարաբերությունները կարող են տուժել այդ համակարգի պատճառով»:

No comments: