Tert.am. 25-1-2012- Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ, Միություն հանուն ժողովրդական շարժման կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն, ինչպես նաև նրա խորհրդական ազգությամբ հայ Գարո Յալըչքը երեկ հանդիպել են ֆրանսահայ գործարարների, քաղաքական գործիչների և այլ պաշտոնյաների հետ։ Յալըչքն այնուհետ հարցազրույց է տվել անգլալեզու Hurriyetdailynews.com կայքին, որում անդրադարձել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին։
«Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001թ., մենք դեռևս պետք է հասկանանք, թե այս օրինագիծն այժմ ինչու է ավելի մեծ դիմադրության հանդիպում։ Սա Թուրքիայի դեմ ուղղված օրինագիծ չէ, այն պարզապես լրացնում է իրավական բացերը,–ասել է Յալըչքը։
Յալըչքը նաև անհավանական է համարել այն, որ օրինագիծը կբողոքարկվի Ֆրանսիայի Սահմանադրական դատարանում։ «Անհնար կլինի ստանալ թվով 60 սենատորների հավանությունը՝ Սահմանադրական դատարան դիմելու համար,– ասել է նա և հավելել,– Այս օրինագիծը երաշխավորելու է թուրքերի իրավունքները ևս։ Մենք Թուրքիայի ներքին գործերին չենք խառնվում, Թուրքիան էլ չպետք է խառվնի մեր գործերին»։
«Միթե Թուրքիայի Հանրապետությունը 1923թ. չի հիմնադրվել։ Այդ դեպքում 1915թ. ինչու է այդքան շատ վախեցնում Թուրքիային»,–նշել է նա։
Յալըչքն անդրադարձել է նաև հունվարի 21–ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում թուրքերի անցկացրած բազմահազարանոց բողոքի ակցիային. «Այդ մարդկանց մեծ մասը (մոտ 30 000 մարդ էր մասնակցել) աշխատավոր դասին է պատկանում։ Եթե Թուրքիան, իրոք, ցանկանում է իր սեփական ժողովրդի համար ինչ–որ բան անել, ապա պետք է օժանդակի նրանց ինտեգրմանը Եվրոպային։ Լոբբինգը դժվար գործ է»,–ասել է նա։
«Հայկական հուշարձանների վրա հարձակումները դեռևս շարունակվում են։ Օրինագծի նպատակն է կանխել նման միջադեպերը,–ասել է Յալըչքը և ավելացրել,–շարքային թուրքը Ֆրանսիայում ցեղասպանությունը ժխտելու համար չի պատժվելու, քանի որ այդ օրինագիծն իրավական ուժ ունի միայն թերթերի, ասոցիացիաների և պետական ինստիտուտների համար։
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այն հայտարարությանը, թե Ֆրանսիան 20–րդ դարի կեսերին ալժիրցիների ցեղասպանություն է իրականացրել, խորհրդականն ասել է, որ այդ հայտարարությամբ Թուրքիան ակնհայտորեն խոստովանում է 20–րդ դարի իր հանցագործությունը. «Նա ուզում է ասել՝ մենք նման բան արել ենք, սակայն դուք ևս արել եք»։
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։Thursday, January 26, 2012
Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը շարքային թուրքերի վրա չի տարածվում. Յալըչք

Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment